21.10.2016|
12:20
Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի բեմում պրեմիերա էր: Ֆրանսահայ բեմադրիչ, դերասան ԺԻՐԱՅՐ ՓԱՓԱԶՅԱՆԸ հանդիսատեսի դատին հանձնեց Սաշա Գիթրիի «Արի երազենք» պիեսը: Դերերում` Նարինե Գրիգորյան, Արման Նավասարդյան, Մխիթար Ավետիսյան, Նարեկ Բաղդասարյան: Ֆրանսիացի դրամատուրգի հանրահայտ պիեսը Հայաստանում բեմադրվում է առաջին անգամ: